Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:
Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։
Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը, ԲԱՎ հերթապահ խումբը, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը և հերթապահ հոգեբանը։
Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։