կարևոր
226 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-07 15:16
Հասարակություն

Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու պատերի գրությունները ջնջելու աշխատանքներ են մեկնարկել

Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու պատերի գրությունները ջնջելու աշխատանքներ են մեկնարկել

Կարսում գտնվող Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցու պատերը մաքրելու աշխատանքներ են սկսվել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Անիում մեկնարկած պեղումնային աշխատանքների հետ մեկտեղ կատարվում են նաև պատմական հուշարձանների և շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ։

Թուրքիայում գործող Կովկասի համալսարանի դասախոս, դոկտոր, դոցենտ Մուհամմեդ Արսլանը, ում ղեկավարության ներքո են իրականացվում Անիի պեղումները, «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նշյալ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի վերջերին։

Արսլանը նաև շեշտել է, որ բոլորը, հատկապես՝ հասուն մարդիկ պետք է տեր կանգնեն մշակութային արժեքներին, և ընդգծել պատմական հուշարձանների պահպանման մասին հասարակության շրջանում գիտակցություն ձևավորելու անհրաժեշտությունը։

Մուհամմեդ Արսլանը նաև հավելել է․ «Պահանջում ենք, որ բոլորը պահպանեն Անիի հուշարձանները, մշակութային հարստությունները։ Նախազգուշացնենք նրանց, որ չվնասեն այս պատմական կառույցները։ Անին բոլորինս է։ Անկախ նրանից, թե այն որ քաղաքակրթությանն է պատկանում՝ այս վայրը գտնվում է բոլորիս պատասխանատվության տակ։ Ես բոլորին կոչ եմ անում ուշադիր լինել այդ հարցում»։

https://www.gazeteduvar.com.tr/abughamrents-kilisesinin-duvarlarindaki-yazilar-siliniyor-galeri-1721759?p=5

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net