կարևոր
1273 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 17:49
Իրավական

ՈՒՂԻՂ․ Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։  

Հիշեցնենք՝ սույն թվականի մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել էր նրա որդին՝ Արամ Սարգսյանը, խուզարկել էին տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել էր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ի դեպ, հիշյալ գործով անցնում է ևս 3 անձ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։

Նշենք, որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը։