|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Շուշի, որտեղ ներկա են գտնվել հիմնադրամի միջոցներով կառուցված Ղազանչեցոց փողոցի եւ Շուշիի կենտրոնական գրադարանի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություններին:
Միջոցառումներին մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա երախտագիտություն է հայտնել համահայկական հիմնադրամին՝ Շուշիում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար` ընդգծելով, որ քաղաքի զարգացման ամենահուսալի հիմքը համայն հայության ուժերի համախմբումն ու համատեղ ծրագրերի իրականացումն է: