|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կետային հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ը կետային հարված է հասցրել Դահիա շրջանին՝ «Հզբոլլահի» ահաբեկիչների առանցքային հենակետին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը խոստացել է մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 346 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: