Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում նկատելիորեն աճել է տարբեր մակարդակի հայ-հնդկական շփումների ինտենսիվությունը, ինչը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ արտաքին խաղացողների աճող հետաքրքրության արտացոլումն է: Այսպես, հայտնի դարձավ՝ նոյեմբերի 15-ից «Հայկական ավիաուղիները» կգործարկի Երեւանն ու Նյու Դելին կապող ուղիղ չվերթներ։ Իսկ սեպտեմբերին Հայաստանի մայրաքղաքում անցկացվել է «Հնդկաստանը Հայաստանում եւ Հայաստանը Հնդկաստանում» երկօրյա համաժողովը, որի մասնակիցները դիտարկել են երկու երկրների պատմական կապերն ու հարուստ ժառագությունը ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա հիմնված մշակութային ժառանգության մեջ: Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանում Հնդկաստանը (Բհարատ) դիտարկում են որպես գործընկեր պետություն, որի հետ նրան կապում են նաեւ ավանդական չորսհարյուրամյա բարեկամական հարաբերությունները: Իր հերթին, Նյու Դելիում Հայաստանը տեսնում են որպես «ընդլայնված հարեւանության» հայեցակարգի մաս, որը սահմանում է Հնդկաստանի արտաքին քաղաքական ձգտումների իրականացման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները նրա համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում՝ ներառյալ Կովկասը: РСМД :: «Стратегические устремления» Моди 2.0 (russiancouncil.ru)
Անշուշտ, ռազմատեխնիկական համագորկցությունը նման հարեւանության ոչ պակաս կարեւոր բաղադրիչ է, հատկապես վերջին տարիների դրամատիկ փոփոխությունների եւ հերթական զինված հակամարտության հետ կապված մտավախությունների պայմաններում: Ադրբեջան – Թուրքիա – Պակիստան «եռանկյունու» շրջանակներում ավելի ու ավելի սերտ փոխգործակցության պայմաններում Նյու Դելին պատասխան քայլեր է ձեռնարկում՝ ձգտելով, ոչ պակաս, ընդլայնել ազգային ռազմարդյունաբերական համալիրի արտահանման հնարավորությունները (Թող խոսքը համեմատաբար փոքր շուկաների մասին լինի)։
Այսպես, օգոստոսին հաղորդվել էր՝ արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ Հայաստանը կստանա Հնդկաստանի մշակած Akash-1S զենիթահրթիռային համալիրը։ Հայաստանը, որը 2022 թ-ին պատվիրել է այդ 15 համակարգերից՝ 720 մլն դոլարի չափով, կդառնա այս պլատֆորմի առաջին օտարերկրյա գնորդը (ակնհայտորեն զերծ չէ թերություններից): Այնուամենայնիվ, ենթադրվում է՝ Bharat Dynamics Limited ընկերության կողմից մատակարարվող Akash-1s համակարգերը հուսալի պաշտպանություն կապահովեն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը:
Նյու Դելիի եւ Երեւանի միջեւ ռազմական համագործակցությունը շարունակում է խորանալ, եւ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը: «Հայաստանի նախկին Խորհրդային Հանրապետությունը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ «Ակաշ» զենիթային համալիրների գնման գործարքների կնքումից հետո», – ասվում է Հնդկաստանի ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ, ընդ որում՝ Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնումների ընդհանուր ծավալը 2024-2025 ֆինանսական տարվա սկզբին հասել է 600 մլն դոլարի: Պաշտպանական խոշոր գործարքների շրջանակներում Նյու Դելին պարտավորվում է հայկական բանակին մատակարարել հնդկական արտադրության հաուբիցներ, հակատանկային հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի սարքավորումներ: Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ պաշտպանական համագործակցության խորացումն արտացոլում է տարածաշրջնային դաշինքների փոփոխման ուղղությամբ երկու երկրների ռազմավարական ջանքերը.եթե Երեւանում «դիվերսիֆիկացնում են» համագործակցությունը Ռուսաստանի հետ, ապա Նյու Դելիում ձգտում են ընդլայնել աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում:
2023 թ-ին Երեւանը որոշել է ռազմական կցորդ նշանակել Հնդկաստանի դեսպանատանը՝ երկկողմ ռազմական համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2022ին մի քանի պաշտպանական պայմանագրեր է կնքել հնդկական զենք արտադրողների հետ, որոնց մասին արդեն մասնակիորեն նշվել է վերեւում՝ ընդհանուր 245 մլն դոլար արժողությամբ՝ MLRS, հակատանկային հրթիռներ եւ զինամթերք ձեռք բերելու համար: Հայաստանի ռազմկան կցորդը ենթադրաբար կհամակարգի առկա պաշտպանական ծրագրերը, ինչը թույլ կտա կողմերին Երեւանին ավելի արդյունավետ իրականացնել դրանք։
Նախկինում զենքի եւ զինամթերքի մատակարարման հարցում Հայաստանը մեծապես կախված էր Ռուսաստանից, որին 2011-2020 թ-ի բաժին էր ընկնում սպառազինությունների ներմուծման մինչեւ 94 տոկոսը (զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ տանկեր)։ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է «Իսկանդեր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ՝ 300 կմ գործողության ենթադրյալ հեռահարությամբ (2020 թ-ի հոկտեմբերին Բաքուն հայտարարեց բալիստիկ հրթիռներով առնվազն մեկ «Իսկանդեր» հրթիռային համալիրի ոչնչացման մասին)։ Ավելի վաղ՝ 2019 թ-ին, Մոսկվան արդեն չորս Սու-30ՍՄ մարտական ինքնաթիռ էր մատակարարել Փաշինյանի կառավարությանը, ընդ որում՝ այդ ձեռքբերման նպատակահրմարությունը բավականին աշխույժ քննարկվում էր տեղի որոշ ռազմական փորձագետների եւ քաղաքական գործիչների կողմից։ Հատկանշական է նաեւ՝ այսօր Երեւանում այդ մեքենաների (ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ եւ սպառազինություն) արդիականացման հարցում օգնություն են խնդրում ոչ թե Մոսկվայից, այլ Նյու Դելիից, քանի որ Հայաստանը Հնդկաստանից հրթիռային համակարգեր, հրետանային գործիքներ եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ է պատվիրում, հաղորդում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին: «Մենք դիտարկում ենք մեր Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության օգնությամբ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում», – ասել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը Tarang Shakti 2024 զորավարժությունների ժամանակ: Սու-30ՍՄ կործանիչը հնդկական հիթերից մեկն է.Hindustan Aeronautics Limited կորպորացիան արդիականացնում է դրանք ռուսական լիցենզիայով եւ հասցնում Սու-30մկի մակարդակի։ Arms transfers to conflict zones: The case of Nagorno-Karabakh | SIPRI
Բացի այդ, Երեւանը հետաքրքրված է հնդկական TAGS 155 մմ տրամաչափի արտատեղակայանքների նոր մատակարարմամբ, -ասում է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուջան Չինոյը: Վերեւում նշվեց՝ դիտարկվում է Pinaka-ի բազմափող հրթիռային կայանքների հնարավոր ձեռքբերումը մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, Հանրապետությունն իր պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու ներուժ ունի. Այստեղ արդեն գործում է 3 ստարտափ այդ ոլորտում, սիկ Հնդկաստանում դրանք 120-ն են։ Երկրները կարող են ակտիվ համագործակցություն հաստատել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, վստահ է փորձագետը։
Միեւնույն ժամանակ, նույն TAGS համակարգերը (պայմանագրային է 90 հաուբից՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ), ըստ որոշ լրատվամիջոցների, անվտանգ չեն շահագործման մեջ. փորձակիչ կրակոցների ժամանակ տակառը պայթել է, զինծառայող է մահացել։ Պատճառը կարող էր լինել անորակ զինամթերքը կամ տակառի մետաղի հետ կապված խնդիրները։ Բացի այդ, պարզվել է՝ հնդկական արտադրության հրետանային կայանքներն ավելի թանկ են, քան ներմուծվածները, եւ նույնիսկ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքների գնման պետական մրցույթներին չի թույլատրվել մասնակցել (եւ նույնիսկ եթե հնարավոր լիներ այնտեղ ներխուժել, նրանք տանուլ կտային օտարերկրյա սպառազինությունը, օրինակ՝ իսրայելական ATHOS-ին):
Նկատենք՝ հնդկական սպառազինության առանձին տեսակների որակը քննադատվել է նաեւ ռուս ռազմական փորձագետների կողմից։ Այսպես թե այնպես, կողմերի ստորագրած պաշտպանական պայմանագրերի ընդհանուր ծավալը գնահատվում է 2 մլրդ դոլար։
Հայաստանի շրջադարձը դեպի Հնդկաստան նշանավորում է ռուսական ռազմական մատակարումներից ավանդական կախվածությունից հրաժարվելը, ինչը մասամբ պայմանավորված է նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված հակամարտությամբ եւ Հայաստանին զենքի մատակարարման հնարավոր ձգձգումներով: Փետրվարին ՀՀ վարչապետը վերահաստատեց Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Երեւանի անկախ դիրքորոշումը՝ հայտարարելով. «Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, եւ դա մեր անկեղծ դիրքորոշումն է»: 2022 թ-ին դա, առանց ուղիղ Ռուսաստան անվանելու, ասել էր.»մեր դաշնակիցները չկարողացան զենք մատակարարել Հայաստանին՝ չնայած վերջին երկու տարվա ընթացքում նրանց հետ կնքված պայմանագրերին»:
Հայ-հնդկական պաշտպանական կապերի խորացումը զուրկ չէ աշխարհաքաղաքական որոշ ասպեկտներից։ Դրանք նկատելիորեն ինտենսիվացել են 2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմում, որի ընթացքում Հնդկաստանի հայտնի մրցակիցը՝ Պակիստանը, վճռականորեն աջակցել է Ադրբեջանին։ 2020 թ-ի հոկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր՝ Պակիստանի հատուկջոկատայինները Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում կռվել են ադրբեջանական բանակի հետ կողք կողքի, ինչը Իսլամաբադում հերքում են։ Որոշ հնդիկ հեղինակներ, յանուամենայնիվ, զուգահեռներ են անցկացնում ղարաբաղյան տարածաշրջանի եւ վիճելի Քաշմիրի միջեւ, որի պատճառով հարավասիական «ոխերիմ հարեւանները» 1947 թ-ից ի վեր վարել են երեք պատերազմ՝ չհաշված սահմանազատման գծերն ու սահմանային մշտական լարվածությունը։ Թուրքիան բարձրաձայն աջակցեց Պակիստանի դիրքորոշմանը Քաշմիրի հարցում, իսկ Պակիստանն աջակցեց նաեւ Թուրքիային իր մասնակցությամբ գրեթե բոլոր կոնֆլիկտային հարցերում՝ Հյուսիսային Կիպրոսից մինչեւ նույն Ղարաբաղ։
Հնդկաստանը ամրապնդում է Հայաստանի ռազմական հզորությունը՝ ձգտելով Երեւանը դարձնել Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկերը՝ Հայաստանի, Իրանի, Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը դիտարկելով որպես Կովկասում ռազմավարական ծրագրերի իրականացման միջոց: 2017 թ-ին Պակիստանը տարածաշրջանային համագործակցության եռակողմ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Բացի Ղարաբաղում Բաքվի հարձակողական գործողություններին աջակցելուց, երեք երկրները 2011 թ-ին ստորագրել են «Իսլամաբադի հռչակագիրն»՝ Ադրբեջանի հետ համերշխություն ցուցաբերելու համար: Հնդկաստանն ի պատասխան Հայաստանի եւ Իրանի հետ ձեւավորում է սեփական եռակողմ ձեւաչափը՝ տարբեր ուղղություններով համագործակցելու համար։ Fast-tracking Armenia-India military cooperation (orfonline.org)
Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության նախագահը հայտարարել է. «Հնդկաստանը պատրաստվում է 2024 թ-ին դառնալ ԵԱՏՄ դիտորդ երկիր։ Այս հանգամանքը մեզ թույլ կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ պաշտպանությունը»։ Ներկայում Նյու Դելին բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ եւ, հնարավոր է, լրացուցիչ հնարվորություններ է փնտրում Հայաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար: Տարածաշրջանի արագ փոփոխվող իրողություններում հնդիկ առաջնորդները կովկասյան փոքր երկիրը գնահատում են որպես ռազմավարական դաշնակից, այդ թվում՝ դեպի Եվրոպա ապագա տարանցիկ երթուղիների տեսանկյունից:
Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի համար Հնդկաստանի հետ գործընկերությունը բացում է ոչ միայն առաջադեմ ռազմական հնարավորություններ, այլեւ «նոր դիվանագիտական եւ տնտսական ճանապարհ դեպի ավելի մեծ անկախություն եւ տարածաշրջանային անվտանգություն», քանի որ Երեւանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից: Հնդկաստանի համար այդ կապերն ապահովում են հենակետ Հարավային Կովկասում՝ պոտենցիալ հասանելիություն առաջարկելով ռազմավարական տարանցիկ միջանցքներին եւ ամրապնդելով նրա ներկայությունը տարածաշրջանում, որտեղ արդեն գործում են այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Պակիստանն ու Թուրքիան: Այս հարաբերությունների խորացման հետ մեկտեղ երկու երկրներն էլ դիրքավորվում են այնպես, որ օգտագործեն գործընկերոջ ուժեղ կողմերը ավելի ու ավելի բազմաբեւեռ աշխարհում:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի