կարևոր
997 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 20:44
Քաղաքական

Դատարանը հաշվի չի առնում, որ անձը անքնության պատճառով կարող է կաթված ստանալ․ Գագիկ Սարգսյանի փաստաբան

Դատարանը հաշվի չի առնում, որ անձը անքնության պատճառով կարող է կաթված ստանալ․ այս մասին Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստից հետո ասաց Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

«Իմ համար զարմանալի է դատարանի նման որոշումը, Էդուարդ Պետրոսյանը, ով գիտակցելով պայթուցիկ սարք է տեղադրել, այսօր ազատության մեջ է։ Դատարանը հաշվի չի առնում, որ անձն անքնության պատճառով կարող է կաթված ստանալ։ Եթե այլընտրանքային խափանման միջոցները կիրառման ենթակա չեն, օրենսդիրը ինչի՞ է ստեղծել , 200-ից ավելի ոտքի շղթաներ են բերել որ ի՞նչ, մի կողմ դնեն փոշի նստի՞։ Վկաներ, տուժողներ դատակոչված Սարգսյանի դեմ ցուցմունք չեն տվել»,- նշեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Նշենք, որ դատարանը այսօր 3 ամսով երկարաձգեց Սարգսյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք՝ սույն թվականի մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել էր նրա որդին՝ Արամ Սարգսյանը, խուզարկել էին տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել էր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ի դեպ, հիշյալ գործով անցնում է ևս 3 անձ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 14։30-ին:

Նշենք, որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը։

Ավելին՝ տեսանյութում: