Փոխարժեքներ
28 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հոկտեմբերի 7-ի դրությամբ տարեկան 7400 օրինակից մնացել է Հայաստան ներկրել 76 անմաքս ներմուծվող էլեկտրամոբիլ, հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։ Նախորդ տարիներին Հայաստանը չի օգտագործել ԵԱՏՄ քվոտաների նույնիսկ կեսը։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը հատուկ հրապարակմամբ անդրադարձել էր խնդրին, փաստելով՝ կառավարությունում առայժմ թվերի ավելացման մասին քննարկում չկա: Կարող ենք զուտ ենթադրել, որ դա չեն անում երկու պատճառով.
1. անել տարեվերջին, երբ վիճակը դառնալու է օրհասական, և մարդիկ (ներմուծող ընկերությունները) ուղղակի ծնկի են գալու մաքսազերծման ծանր բեռի տակ: Դրանով Փաշինյանի իշխանությունը իրեն ներկայացնելու է իբրև փրկիչ, իսկ ներկրողները հավետ երախտապարտ են լինելու այդ «օծյալ փրկչին»,
2. հասարակության այդ հատվածի շրջանում ևս դիտավորյալ մտցնել լարվածություն՝ առայժմ անհայտ պատճառով: