Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է.
«Հեյդարի տղա, Բաքվի բռնապետ Իլհամը հիմա էլ Ֆրանսիայից անցել է ԱՄՆ-ին մեղադրելուն։ Ջրականում Բաքվի Հանրապետության բռնապետը հայտարարել է
«1992 թվականին, երբ մենք հողեր էինք կորցնում, ԱՄՆ-ն մեր դեմ սանկցիաներ էր կիրառում։ Հետո 2001 թվականին չեղարկվեցին սանկցիաները, որովհետև սկսվեց նրանց օկուպացիոն գործունեությունն Աֆղանստանում, սկսվեց նրանց նվաճողական պատերազմը, և մենք նրանց պետք էինք։
Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ սանկցիաները ԱՄՆ նախագահի կողմից չեղարկվում էին ամեն տարի։
Հենց նրանք(ԱՄՆ-ն) փախան Աֆղանստանից, ընդ որում ամբողջ աշխարհի աչքերի առաջ, մեր դեմ կրկին կիրառեցին այդ սանկցիաները։
Կարելի՞ է արդյոք լինել այդքան անշնորհակալ»,- վերջում հարցադրում է անում Բաքվի Հանրապետության բռնապետը։
Իհարկե, երբ Էրդողանն է փորձում վերջնագրային լեզվով խոսել, կարելի է ինչ որ կերպ ընկալել, բայց երբ Բաքվի բռնապետն է փորձում ամբարտավան պահվածքով սպառնալ աշխարհի հզոր երկրներին, դա խոսում է երկու բանի մասին` կա‘մ փոքրիկ բռնապետը զգում է, որ Քադաֆիի ճակատագիրն են իր համար պատրաստել, կա‘մ ամբարտավան բռնապետը վստահ է, որ նոր աշխարհակարգում ինքը լինելու է հաղթող»։