կարևոր
1081 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-05 14:09
Աշխարհ

Թուրքիան կարող է ավելացնել Ուկրաինայի աջակցությունը Դմիտրի Կուլեբայի իրավահաջորդի օրոք

Թուրքիան կարող է ավելացնել Ուկրաինայի աջակցությունը Դմիտրի Կուլեբայի իրավահաջորդի օրոք

 

Մեր պարբերականի կանխատեսած ռուս-թուրքական հարաբերություններում սառեցումը շարունակվում է։ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը հիմնականում պայմանավորված է ոչ թե հետխորհրդային տարածքի թյուրքական պետություններին իր տեղը զիջելու Թուրքիայի փորձերով, այլ ուկրաինական ուղղությամբ նրա գործունեությամբ։ Չի կարելի ասել, որ դա նորություն է, բայց, այնուամենայնիվ, սեպտեմբերի 1-ին Էրդողանի՝ Ղրիմի պլատֆորմի 4-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձը լավ հիշեցում էր այն մասին, որ Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ լավագույն ժամանակները չեն ապրում։ Բանն, իհարկե, ուզուրպատոր Զելենսկու եւ Մուսթաֆա Ջեմիլեւի հասցեին Էրդողանի ռեւերանսների եւ 1944ին Ղրիմի թաթարների արտաքսման թեմայի շահարկումների մասին չէ։ Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին է։ Օրինակ, այդպիսին

«Ղրիմի բռնակցումը, որին Թուրքիան դեմ է եւ չի ճանաչում առջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքները։ Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը մշտական է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է»։ Հասկանալի է՝ Թուրքիայի նախագահը նշել է միայն Ղրիմը, բայց նաեւ նկատի է ունեցել Սեւաստոպոլը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները։ Էրդողանը խոստացել է նաեւ շարունակել միջմտությունը Ռուսաստանի ներքին գործերին՝ Ղրիմի թաթարների մասին «հոգալու» պատրվակով: «Ղրիմի ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի թաթար թուրքերի անվտանգոթյան եւ բարեկեցության ապահովումը նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ գոհունակույթունը հայտնել Ուկրաինայի կառավարության կողմից ներդրված իրավական նորմերին՝ Ղրիմի թաթար թուրքերի իրավունքների ամրապնդման համար»։

Սակայն գլխավոր միտքը Էրդողանն արտահայտել է իր ելույթի վերջում: «Ուրախալի է՝ հունիսին գրեթե երեք տարվա գերությունից հետո ազատ արձակեցին «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի» փոխնախագահ Նարիման Ջելալին։ Մենք ակնկալում ենք՝ Ղրիմի թաթար մեր բոլոր հայրենակիցները, Այդ թվում՝ Ասան եւ Ազիզ Ահմետով եղբայրները, շուտափույթ ազաություն կստանան։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք՝ պատերազմն ավարտվի արդար եւ կայուն խաղաղությամբ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության հիման վրա։ Եզրափակելով ելույթս՝ հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը մենք իրկանացնում ենք հարթակի շրջանակներում, կնպաստի Ղրիմում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին»:

Թուրքիայի նախագահի ելույթը եւս մեկ անգամ ցույց տվեց՝ Անկարան չի հրաժարվում իր յուրահատուկ դիրքից, երբ մնում է ՆԱՏՕ-ում եւ 2015-2016թթ.առճակատման ժամանակ հիշելով տնտեսական բացասական հետեւանքների մասին: նա խուսափում է հակառուսական պատժամիջոցներին ուղղակի միանալուց եւ պատրաստվում է ԲՐԻԿՍ եւ ՇՀԿ, ինչն ամենեւին չի խանգարում նրան քաղաքկան եւ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին: Կարելի է նույնիսկ ձեւակերպել՝ Էրդողանի տեղեկատվական հարձակումը կապված էր ոչ թե Ռուսաստանի մտացածին թուլության, այլ հենց Անկարայի շահերի հետ, որի համար ռուսական բանակի առաջխաղացումը իրադարձույունների անցանկալի զարգացում է։ Եվ դա նույնպես բացատրելի է, քանի որ նույնիսկ Ուկրաինան, որը պահպանել է Նիկոլաեւի եւ Օդեսայի շրջանները, թույլ է տալիս Թուրքիային թուլցնել ռուսական ազդեցությունը Սեւծովյան տարածաշրջանում։ Իսկ Սեւ ծովում ռուսական ազդեցությունը թուլացնելու Թուրքիայի շահագրգռվածությունը կապված չէ արեւմտյան ազդեցության հետ, որովհետեւ դա թուրքական արտաքին քաղաքական մտքի արգասիք է։

Իսկ եթե Անկարայում վախենում են Սեւծովյան տարածաշրջանում ռուսկան ազդեցության ուժեղացումից, ապա անմիջապես մերձեցման են գնում մի ուժի հետ, որը նույնպես շահագրգռված չէ Ռուսաստանի վերադարձով պատմական Նովոռոսիայի տարածք՝ Արեւմուտքի հետ։ Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնջու Քեջելին հայտնել է,՝Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Սրիայի հյուսիսում գործողության պատճառով 2019ին թուրքական ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ սկանդինվյան երկրի սահմանած սահմանափակումների վերացման մասին: Պատժամիջոցների չեղարկման մասին իմացած Ֆիդանը հայտարարել է․ «նման սահմանափակումները չեն համապատասխանում դաշնակցային ոգուն"։ Այսինքն՝ 2023 թվականի ընտրություններից հետո Էրդողանի կողմից սկսված ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորման գործընթցը շարունակվում է։ ՆԱՏՕ-ական Նորվեգիան, որը Եվրամիության անդամ չէ, դարձել է հերթական երկիրը, որը վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները: Նման քայլի Օսլոն կարող էր գնալ միայն Անկարայի հետ որոշակի պայմանավորվածություններից հետո։ Եվ հաստատ այդ պայմանավորվածությունները չէին նախատեսում Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցում եւ եվրատլանտիզմից հրաժարում։ Եվ իհարկե, Ֆիդանը սեպտեմբերի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգային այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինքը՝ Սիբիգան, հայտնել է՝ նրանք քննարկել են ռազմավարական կապերի ուժեղացումը, «խղաղության բանաձեւի մարմնավորումը» եւ անվտանգությունը Սեւծովյան տարածաշրջանում: Բացի այդ, նրանք համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բացման նախօրեին։

Ընդհանուր առմամբ, երբ փորձում են պահպանել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ եւ Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել, Անկարան, միեւնույն է, ուժեղ շրջադարձ է ստանում դեպի արեւմուտք եւ Ուկրաինա։ Հակառակ կողմը նույնպես բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում համագործակցոթյան զարգացման նկատմամբ, քանի որ Սիբիգան 2016-2021 թվականներին եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։ Եվ դատելով նրա իրավահաջորդ Վասիլի Բոդնարի սեպտեմբերի 9-ի մեկնաբանությունից՝ նման մարդուն պատահական չէ, որ ԱԳ նախարար են դարձրել: «Ուկրաինայի համար անվերապահ առաջնահերթությունը զենքն է։ Նոր նախրարը բազմիցս ընդգծել է դա։ Դեռեւս Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Անդրեյ Իվանովիչը հիմքեր դրեց Թուրքիայի հետ Ուկրաինայի այժմ արդեն հայտնի եւ հաջող համագործակցության համար անօդաչու թռչող սարքերի՝ «բայրակթարների» մատակարարման ոլորտում։ Baykar ընկերությունն այսօր արդեն ավելի քան 100 մլն դոլարի ներդրում է կատարել Ուկրաինայի տնտեսության մեջ: Սա իսկապես համագործակցության հատուկ օրինակ է»։

Հիշեցնելով Գերագույն Ռադայի կողմից ազատ առեւտրի եւ թուրքական բիզնեսի ներգրավման մասին համաձայնագրի սպասվող վավերացման մասին՝ Բոդնարը նաեւ բնորոշել է Անկարայի քաղքականությունը Ուկրաինական ուղղությամբ: «Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։ Թուրքական կողմը պրոակտիվ դիրքորոշում է որդեգրել Զելենսկու խաղաղության բանաձեւի իրականացման հարցում։ Մեզ համար սա կարեւոր է, քանի որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի գլոբալ հարավի վրա եւ արդեն իսկ ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել խաղաղության բանաձեւի կոնկրետ ուղղությունների իրակնացման գործում»։ Դիվանագիտական թարգմանությամբ սա նշանակում է, որ BRICS-ի եւ ՇՀԿ-ի հետ մերձեցումը չի խանգարում Անկարային շարունակել անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար Սեւ ծովում ռուսական ազդեցության ուժեղացումը՝ ուզուրպատոր Զելենսկուն աջակցելու միջոցով։ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի չազդարարվող մատակարարումները նույնպես Անկարայի այս քաղաքականության դրսեւորումն են։ Դրա համար էլ Էրդողանի ելույթը միանգամայն տրամաբանական է թվում Թուրքիայի շահերի տեսանկյունից, որի համար Ռւսաստանի ռազմական հաջողությունները Սեւծովյան տարածաշրջանում շատ ձեռնտու չեն։ Եվ ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ ԱՄՆ — ի եւ Մեծ Բրիտանիայի հետագա ռազմական էսկալացիայի հասնելու փորձերի ֆոնին (ներխուժումը Կուրսկի Մարզ այդ փորձերից մեկն էր) Թուրքիան Սիբիգիի ԱԳ նախարար նշանակվելուց հետո չի ավելացնի Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օգնությունը.չէ որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ուկրաինայի պաշտպանության նախարար է աշխատում ղրիմաթաթարցի ծայրահեղական Ռուստեմ Ումերովը։


 

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի