|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։
Հանդիպման ժամանակ նրանք քննարկել և հաստատել են հաջորդ տարվա համար բազմաստիճան միջգերատեսչական խորհրդակցությունների պլանը:
«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ԱՊՀ ձևաչափում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության վիճակն ու հեռանկարները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին, անվտանգությանը և մշակութային և հումանիտար ոլորտին առնչվող հարցեր:
Որոշվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի ապրիլի 11–ին` Ղազախստանում։