|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տավուշի մարզում արդեն մի քանի շաբաթ է` սկսվել են Դիտավան գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները:
Կրթօջախի առաջին հարկը շինարարներն ավարտել են, ներկայումս երկրորդ հարկի աշխատանքներն են ընթանում: Կառուցվող երկհարկանի դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար: Այն կունենա 8 դասասենյակ եւ փոքր մարզադահլիճ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցն ամբողջովին կահավորել եւ ապահովել համակարգիչներով ու համապատասխան սարքավորումներով: Կրթօջախի ջեռուցումն իրականացվելու է գյուղի նորակառույց գազատարից:
Դիտավանի դպրոցի ներկայիս շենքը 1950-ականներին կառուցված շինություն է` 4 հին մետաղե կցակառույցներով: Այստեղ հաճախում է 42 երեխա: Ութամյա կրթություն ստանալուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են հարեւան Ազատամուտ համայնքի դպրոցում, որը գտնվում է Դիտավանից 2 կմ հեռավորության վրա:
Դիտավանի դպրոցի շինարարությունն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հովանավորում են արգենտինահայ Արմեն եւ Նատիա Էքսերճիեանները: Նրանք դեռեւս 2007 թվականից ավելի քան 300 մլն ՀՀ դրամի ներդրում են կատարել 120 տնտեսություն ունեցող այս համայնքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գօրծադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքերով` դրա շնորհիվ է, որ այսօր դիտավանցին ունի խմելու ջուր, գազ, վարչական ու ժամանցի կենտրոն: