կարևոր
745 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 17:58
Աշխարհ

Իրանը սպասում է Իսրայելի հարվածին, բայց պատերազմը Լիբանանում է

Իրանը սպասում է Իսրայելի հարվածին, բայց պատերազմը Լիբանանում է

Մերձավոր Արեւելքը սառել է՝ սպասելով Իսրայելի հնարավոր պատասխանին Իրանի հրթիռային հարձակմանը։ Թել Ավիվը հայտնել է՝ Իրանին կպատսխանի «շատ ուժեղ պատասխան հարվածով»: Սպիտակ տան անանուն ներկայացուցիչն ամերիկյան լրտվամիջոցներին ասել է՝ «Իսրայելը ոչ մի երաշխիք չի տվել, որ Իրանի միջուկային օբյեկտները կամ նավթային հանքավայրերը չեն խոցվի»: Իր հերթին Թեհրանից տեղեկություններ են ստացվել, որ Իրանն «արձագանքման պլան» է մշակել Իսրայելի հնարավոր հարձակմանը: Միեւնույն ժամանակ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջեւ, որի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:

Հաղորդվում է՝ Գալանտը նախատեսում է այցելել ԱՄՆ: Պետդեպարտամենտը հստակեցնում է՝ Վաշինգտոնը մտադիր է շարունակել խորհրդակցույթունները Իսրայելի հետ հրադադարի հասնելու համար՝ «դիվանագիտության համար տեղ բացելու համար»: Ի՞նչ է հաջորդելու: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը:

«Իրավիճակը տարածաշրջանում նոր առանձնահատկություններ կստանա։ Իսրայելն ուժեղացրել է ռազմական ճնշումը Լիբանանի վրա, ռմբակոծում է Բեյրութը եւ հարձակվում Սիրիայում իրանական օբյեկտների վրա։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը գիտեն, որ Իրանը խուսափում է պատերազմից եւ կարծում են՝ պատրաստ է զոհաբերել «դիմադրության առանցքի» ճակատների ղեկավարույթան մի մասը՝ լարվածության թուլացման դիմացԲայց, ըստ իսրայելցի փարձագետների՝ Իրանին բացահայտ սադրում են, «ստիպելով մտնել լիբանանյան ճահիճ»: Ուստի կարելի է խոսել այն մասին, որ Իսրայելը, ձեռնպահ մնալով Իրանի ուղղակի հարձակումից, չի սահմանափակվում էսկալացիայի լոկալ շրջանակներով՝ փորձելով ընդլայնել նրա սահմանները», - նշել է Տարասովը:

«Ըստ ամերիկյան իրազեկ աղբյուրի՝ նա մտադիր է ամբողջությամբ ջախջախել «Հըզբոլլահը» Լիբանանում, որպեսզի զրկվի Իրանին լայն ռազմական եւ դիվանագիտական մանեւրելու հնարավորություններից եւ գործի «ուրիշի ձեռքերով»։ Առավել եւս, որ Իսրայելը, «Հըզբոլլահի» դեմ լայնածավալ էսկալացիա սկսելով, չի կողմնորոշվել գործողությունների հետագա հեռանկարի հարցում, եթե, իհարկե, փակագծերից դուրս բերենք ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու Նեթանյահուի մտադրությունները։ Այս համատեքստում հարկ է հիշատակել Բայդենի հայտարարությունները, որը Պենտագոնին հանձնարարել է գնահատել եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտել ամերիկյան զորքերի կարգավիճակը տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել Մերձավոր Արեւելքում «տոտալ պատերազմի» սցենարը, բայց նշել է՝ «դեռեւս կա համաձայնության հասնելու հնարավորություն, որը կարող է արմատապես փոխել ամբողջ տարածաշրջանը»Բայց առայժմ տարածաշրջանը հավասարակշռվում է լայնածավալ պատերազմի եզրին», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի