կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 10:48
Քաղաքական

Հավերժ Տիգրան Սարգսյանի հետ

Հավերժ Տիգրան Սարգսյանի հետ

«Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը:

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետևյալ կերպ մեկնաբանեց.

 

- Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում:

 

- Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ:

 

- Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ:

 

- Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ:

 

- Այո:

 

- Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար:

 

- Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետևեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։