կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 13:06
Քաղաքական

Քաղաքական կոալիցիաները հավերժ չեն

Քաղաքական կոալիցիաները հավերժ չեն
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, քննարկումը շարունակվելու է նաեւ հաջորդ նիստի ընթացքում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

 

Նա հայտարարեց, որ իրենց առջեւ դրված նվազագույն խնդիրը խորհրդարանական ընտրությունների ընթացքում բացարձակ մեծամասնություն  դառնալն է, առավելագույնը` 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրվելը:

 

Գործադիր մարմնի նիստում` ներքաղաքական խնդիրների համատեքստում, քննարկվել է նաեւ ԲՀԿ-ի հարցը: «Գոյություն ունի կոալիցիոն հուշագիր, որը գործում է, և մինչ օրս կոալիցիայից դուրս գալու հայտ որևէ կուսակցություն չի ներկայացրել»,- ասաց պատգամավորը` նշելով, սակայն, որ որևէ քաղաքական կոալիցիա հավերժ չէ: