|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Դատավոր Մասիս Մելքոնյանը անփոփոխ թողեց Գարիկ Գալեյանի խափանման միջոց տնային կալանքը, երկարացնելով այն ևս 2 ամսով, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը գործող իշխանությանը, ում համար բարձրագույն արժեքը Աթոռն է և անկախ մարդու` թեկուզ պետությանը տված ամենաթանկ բանից` զավակից, պետք է հնարավորինս երկար մեկուսացվի, եթե նա, ըստ աթոռատերի, փոքր ինչ խախտում է այդ Աթոռի կայունությունը։ Սակայն այստեղ թյուրըմբռնում կա։
Ոչ մի Աթոռ հավերժ չէ, և յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը, իրեն բաժին ընկած Աթոռին նստած և գործած հանցավոր արարքների և կայացրած որոշումների համար, լինի դա երկրի գործող ղեկավար, թե կամակատար դատավոր»: