կարևոր
2263 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-01 22:29
Հասարակություն

Ուզում եմ հիշեցնել Մովսես Գորգիսյանի խոսքը՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»․ Գառնիկ Դանիելյան

 «Անկախ եղանակային պայմաններից ու իշխանության կողմից ճնշումներից, դուք գտել եք ձեր մեջ ուժ ու կանգնել եք պայքարի կողքին` ապացուցելով, որ մենք այլընտրանք չունենք, քան հաղթական ավարտը»,-Շենգավիթ համայնքում, Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգում կազմակերպված հանդպման ժամանակ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հանդիպման վայրը համարելով խորհրդանշական, Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքը՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»՝ ընդգծելով պայքարով ազգային իղձերին հասնելու ճանապարհի մասին։