Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանահայությունը ՀՀ իշխանության առաջ հարց չի բարձրացրել` համայնքին տարհանելու վերաբորյալ: «Փաստինֆո» -ին ասաց Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը` նշելով, որ եթե անգամ հայեր մեկնում են, ապա դա իրենց անհատական որոշումն է:
Լիբանանի ռմբակոծություններն ու Լիբանանի հարավային սահմաններին լարված իրավիճակը, ինչպես նշեց Վերա Յակուբյանը, շարունակվում է: Նրա փոխանցմամբ` օրերս ռմբակոծուություններն ուժգնացել են, բայց ընդարձակվելու մասին լուր չկա, ռմբակոծությունները թիրախային են, «կատաղի, բայց՝ թիրախային»:
«Օրինակի համար երեք օր առաջ Տրիպոլիում մի հարկաբաժին ռմբակոծեցին, որտեղ կրկին պաղեստինցի ղեկավարի տուն կար: Երբ պարզում են ղեկավարի բնակության վայրը, որին պետք է սպանեն, ռմբակոծում են: Հայկական շրջաններում, բնականաբար, ոչ մի նման ղեկավար չի բնակվում, համեմատաբար ապահով է եղել, և այդպես էլ պահպանվում է: Հայերին վտանգ չկա, ինչպես վտանգված չեն դեռևս այլ քրիստոնյա համայնքները», - ասաց Վ.Յակուբյանը:
Ինչ վերաբերում է հայությանը տարհանելու հարցին, ապա նրա գնահատմամբ, դեռևս իրո՛ք չկա նման անհրաժեշտություն չկա:
«Ովքե՞ր պետք է դուրս գան Լիբանանից», - հարց հնչեցրեց մեր զրուցակիցը ու ինքն էլ պատասխանեց` ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն:
«Մեկը ես, որ ունեմ երկքաղաքացիություն, բայց դեռ մտքովս չի անցնում մեկնել», - ասաց նա` նշելով, որ թռիչքներ կան,մասնավորապես լիբանանյան ավիաուղիներն իրականացնում են, բայց օդանավակայանի ճանապարհն անվտանգ չէ, այդ ճանապահին լինում են ռմբակոծություններ:
«Այնպես չէ, որ Լիբանանն այլ ճանապարհներ չունի, ծով էլ ունի, մյուս կողմերից բաց է, Լիբանանի իշխանությունները վստահեցնում են, որ մի քանի ամսվա սնունդ կա երկրում, սննդի պակասի խնդիր դեռ չենք զգացել, քրիստոնեական թաղամասերի, շրջանների հետ կապված խնդիր դեռ չենք զգացել, եթե արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին անգամ տարհանում են, դա իրենց ծայրահեղ զգուշավորությունն է, միակ վտանգը, որ կա` օդանավակայանի ճանապարհն է, որը ռմբակոծվում է: Հարավի սահմանների իրավիճակը հետևյալն է՝ Իսրայելը հայտարարում է ցամաքային սահմանով գալու որոշման մասին, բայց մարտերը թեժ են, դժվար է մտնելը, եթե մտնեն, շատ զոհերի գնով կլինի: Լիբանանի հարավի 20 գյուղերի բնակիչներին հորդորել են լքել գյուղերը: Հարավի շիա համայնքի գյուղերից դուրս են եկել բնակիչները:Կան մի քանի քրիստոնյա գյուղեր, որոնց ժողովուրդն էլ սկսել են դեպի Բեյրութ, լեռնային Լիբանան, նաև մեր կողմերը տեղափոխել», - ասաց հայկական համայնքի ներկայացուցիչը` ավելացնելով, որ փախստականների համար առաջին անհրաժեշտության սնունդ, տաք ծածկոցներ, հագուստ ապահովում են ՀԿ-ները, անհատները, կրոնական համայնքները:
Աղբյուր` Փաստինֆո