կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 00:07
Աշխարհ

Իրանի միջուկային գործարքի շուրջ «համաձայնության հասնելու պատուհանը» հավերժ բաց չի մնա․ ԻԻՀ

Իրանի միջուկային գործարքի շուրջ «համաձայնության հասնելու պատուհանը» հավերժ բաց չի մնա․ ԻԻՀ

Իրանի միջուկային գործարքի շուրջ «համաձայնության հասնելու պատուհանը» հավերժ բաց չի մնա։ Այս մասին Օման կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։ Նա մյուս կողմերին կոչ է արել իրատես լինել, հաղորդում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ Թեհրանը ողջունում է Մասկատի ցանկացած նախաձեռնություն՝ «լավ, ամուր ու կայուն համաձայնության հասնելու համար»։

Ամիր-Աբդոլլահիանը Օմանի մայրաքաղաք ժամանել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ բանակցությունների, ինչպես նաեւ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղերձը Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքին փոխանցելու նպատակով։

«Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համաձայնության հասնելու պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ պատուհանը կփակվի, եթե հակառակորդ կողմերը, հատկապես ամերիկացիները, շարունակեն իրենց կեղծավոր պահել:

«Մենք չենք փակել (պատուհանը), բայց եթե Արեւմուտքը շարունակի իր կեղծավոր եւ միջամտողական պահվածքը, մենք այլ ուղղությամբ կշարժվենք»,- հավելել է նա։