կարևոր
13408 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 11:54
Տարածաշրջան

Ես հավերժ կպահեմ Իրանի առաջնորդի ամենավառ հիշատակը․ Պուտինը ցավակցական հեռագիր է հղել

Ես հավերժ կպահեմ Իրանի առաջնորդի ամենավառ հիշատակը․ Պուտինը ցավակցական հեռագիր է հղել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Իրանին՝ նախագահ Էբրահիմ Ռեյիսիի մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։

«Հարգելի պարոն (Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Ալի) Խամենեի, Ընդունեք խորին ցավակցությունս Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության ՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի, ինչպես նաև ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը խլած ավիավթարի կապակցությամբ», - ասված է հեռագրում:

Պուտինն ընդգծել է, որ հավերժ կպահի Իրանի առաջնորդի ամենավառ հիշատակը։

«Մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպելու Սեյյեդ Իբրահիմ Ռեյիսիի հետ, և ես հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշատակը: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգևոր տոկունություն նման ծանր, անդառնալի կորստի համար»,- ասված է հեռագրում։

Նախագահը նաև նշել է, որ Ռեյիսին իր անձնական անգնահատելի ներդրումն է ունեցել երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

«Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի անձնական ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի մահն անվանել է մեծ ողբերգություն Իրանի ժողովրդի համար։

«Սեյեդ Էբրահիմ Ռեյիսին ականավոր քաղաքական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն։ Նա իրավամբ վայելում էր իր հայրենակիցների բարձր հարգանքը և արտերկրում նշանակալի հեղինակություն»,- ասված է ՌԴ նախագահի՝ Իրանին ուղարկված ցավակցական հեռագրում։ Հեռագրի տեքստը հրապարակվել Է Կրեմլի կայքու, գրում է РИА Новости-ին։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։