կարևոր
4027 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 16:14
Քաղաքական

Բոլորը պետք է ասեն, թե ինչ են ուզում՝ Մոսկվան, Իրանը, Վաշինգտոնը նաև Երևանը. Դավիթ Բաբայան

Բոլորը պետք է ասեն, թե ինչ են ուզում՝ Մոսկվան, Իրանը, Վաշինգտոնը  նաև Երևանը. Դավիթ Բաբայան

Քննարկումը ավելի լավ է, քան դրա բացակայությունը կամ ինչ-որ բռնի ուժը, մյուս կողմից ակնկալում ենք , որ քննարկումը պետք է պաշտպանի հայոց պետականության շահերը, դա նաև Արցախի պաշտպանությունն է: Մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում։ Այս մասին անդրադառնալով Վաշինգտոնյան բանակցություններին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: 

«Սա պետք է նույնպես մատնանշվի, ամեն երկրի հետ պետք է խոսվի իր լեզվով։ Ամերիկան է՝ բարձրացնում ենք ժողովրդավության հարցը, չէ՞ որ, եթե նույն Ամերիկան Արցախը փորձի խցկել Ադրբեջանի կամզում, սա կլինի ժողովրդական երկրի մատաղ տալը տոտալիտար-նացիստական երկրին։ Մենք գիտենք այդպիսի նախադեպ՝ Մյունխենյան դավադրությունը, որը մինչև հիմա դրոշմված է ժողովրդական երկրների ճակատին, բայց Ամերիկան դա մի քիչ «սվաղեց», որովհետև ինքը չէր այն ժամանակ հիմնական ժողովրդավարական երկիրը, իսկ Անգլիան և Ֆրանսիան այդքան էլ զտարյուն ժողովրդավարական չէին, քանի որ եղել են կայսրություններ։ Հիմա եթե Ամերիկան էլ նույն սխալը կրկնի՝ սա արդեն այլ խնդիր է։ Մենք պետք է այդ ամենը մատնանշենք»,- ասա նա: 

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որ կողմերը որոշ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել, նախկին նախարարը նշեց, որ կարելի է կռահել, որ խոսքն այստեղ Արցախի մասին է. «Նրանք ի՞նչ են ուզում, որ Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ դառնա անարժանապատիվ օբյեկտ, եթե այդպես ճանաչվի՝ սա է լինելու մեր վերջը»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ ամենամեծ խնդիրն այն է, որ Մյունխենյան դավադրությունը չկրկնվի. «Մնացածը կստորագրվի, հարաբերությունները կկարգավորվի, դրանք գտնվում է այլ հարթությունում, ամենակարևորը նման քայլի չգնալն է, որովհետև սա կլինի հայոց պետականության անշուք և անարժանապատիվ ավարտ»:

Ացախի նախագահի խորհրդականը կարծում է, որ տարբերություն չկա միջնորդ կա, թե՝ ոչ. «Ինչ տարբերություն միջնորդ կա, թե՝ ոչ, եթե դա օգուտ կտա և այդ ձևաչափով կարող ենք պահպանել մեր շահերը, բնական է, որ առանց միջնորդների հանդիպման ժամանակ կարող են ասել մի բան, հետո՝ մեկ այլ բան, և չես կարող  հակառակը ապացուցել, այդ պատճառով ցանկալի է, որ լինեն միջնորդներ, դրանով իսկ միջազգային երաշխավորը լինի այնտեղ»,- ավելացրեց նա: 

Դավիթ Բաբայանը կարծում է, որ խաղաղության պայմանագրից հետո չի լինելու խաղաղություն, դա՝ լինելու է անարժանապատիվ ավարտ, այն էլ այլևս հնարավոր չի լինելու վերականգնել.
«Առանց Արցախի կործանվելու է նաև Հայոց պետականության մյուս հատվածը։ Բայց մեզ հստակություն է պետք, բոլորը պետք է ասեն, թե ինչ են ուզում՝ Մոսկվան, Իրանը, Վաշինգտոնը  նաև Երևանը»: 

Նախագահի խորհրդականը շեշտում է, որ այնպես պետք է անեն, որ հեռու լինենք փիառից. 

«Հենց այնպես փամփուշտ չծախսենք՝ առանց արդյունքի, նման միջոցառումներից պետք է հեռու լինենք, դժբախտաբար այդ ամենը կա նաև Արցախում, չենք տեսնում միտում դրանից ազատվելու: Արցախը սրբություն է, որևէ մեկին չպետք է թույլ տանք, որ ունենա որևէ խաղաթուղթ Արցախը մեղադրելու որևէ գործողության մեջ, դժբախտաբար այդպիսի օբյեկտներ կան նաև հայկական քաղաքական դաշտում, մեզ համար կարևոր է, որ սկզբունքային շարունակենք մեր պայքարը»,- ավելացրեց նա:

Լ․ Ա․