Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Չինաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը նախատեսվում է մայիսի 15-16-ը։ Գործակալությունն գրում է, որ Վլադիմիր Պուտինն այս այցը կօգտագործի ռուս-չինական առևտրի ծավալները մեծացնելու համար:
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Չինաստան էր այցելել անցյալ տարվա հոկտեմբերին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովի շրջանակներում: Ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մայիսին Չինաստան այցելելու իր ծրագրերի մասին, սակայն հստակ ժամկետներ չէր նշել: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Bloomberg-ին խոստացել էր, որ այցի հստակ ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ:
Ինչպես ավելի վաղ նշել էր գործակալությունը, Վլադիմիր Պուտինի այցը տեղի կունենա մայիսի 7-ին նրա երդմնակալության արարողությունից և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Եվրոպա կատարած այցից հետո: Մայիսի 5-10-ը Չինաստանի առաջնորդը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա: Ընդ որում, ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ այդ այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամրապնդել «անձնական կապը» Չինաստանի առաջնորդի հետ և համոզել նրան ազդել Պուտինի վրա՝ Ուկրաինա ներխուժումը դադարեցնելու համար։
Bloomberg-ի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինն այցի ժամանակ կարող է բարձրացնել երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցը, որը մարտին կրճատվել է 16 %-ով: Ամերիկյան գործակալությունը նշում է, որ նրա այցը տեղի կունենա նաև ռուս հաճախորդների հետ չինական բանկերի աշխատանքի կանոնների խստացման ֆոնին.2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության պատժամիջոցների 12-րդ փաթեթի ներդրումից հետո ՉԺՀ-ի բանկերը սկսեցին հրաժարվել ՌԴ-ից դոլարով վճարումներ ընդունել ՝ երկրորդական պատժամիջոցների մտավախության պատճառով: