| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 6631 դիտում,
        
            6631 դիտում,  1 տարի առաջ - 2024-05-03 10:47
            1 տարի առաջ - 2024-05-03 10:47  
         
                
            ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում:
Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես խորը տարակուսանք է առաջացնում:
Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:
Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունը անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը»: