Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիրանցի բնակիչներն այս պահին բացել են միջպետական ճանապարհը, տեղի բնակիչները հավաքել են վրանները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Գյուղի ամեն բնակչի 10 ոստիկան է հսկում, 250-300 հոգանոց գյուղում ավելի քան 5000 ոստիկան ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ կային։ Մարդիկ հավաքվել էին ականազերծման աշխատանքները թուլ չտալու համար, բայց իրենք բիրտ ուժի գործադրմամբ իրականացրեցին ականազերծումը։ Անցած օրերի մեր պայքարը հենց ականազերծումը թույլ չտալու համար էր։ Ոստիկանական ուժերն էլ հենց դրա համար էին կենտրոնացրել, որ ականազերծմանը չխոչընդոտեն։
Բայց ուզում եմ ասել, որ պայքարը սրանով չի ավարտվում։ Մենք երկիր ենք կորցնում»,-ասաց Դանիելյանը։
Աղբյուրը՝ Փաստինֆո