կարևոր
8146 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 18:19
Հասարակություն

Օգտվելով ՀՀ-ի իշխանական խմբակի հանցավոր անգործությունից, թշնամական պետությունը թելադրում է իր օրակարգը. պատգամավոր

Օգտվելով ՀՀ-ի իշխանական խմբակի հանցավոր անգործությունից, թշնամական պետությունը թելադրում է իր օրակարգը. պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող դեպքերը մեկ անգամ ևս հաստատում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, և դրանց ամեն վայրկյանը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականության գոյության համար:

Օգտվելով Հայաստանի վախկոտ իշխանական խմբակի հանցավոր անգործությունից, թշնամական պետությունը փորձում է թելադրել իր կամքն ու օրակարգը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի գրված և չգրված նորմերը։

Դավաճանությամբ հանձնելով Արցախը՝ գործող իշխանությունն այսօր արդեն վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կանխելու փոխարեն ՔՊ-ական խմբակը շարունակում է ապաշնորհ և հակազգային կառավարմամբ կործանման տանել մեր երկիրը։

Այս ընթացքը պարտավոր ենք ամեն գնով կասեցնել։

Կամ այսօր, կամ երբեք․․․․

Վաղը շատ ուշ է լինելու․․․»: