Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից ՄԻՊ Անահիտ Մանասյանին մեղադրեց մի շարք հանրային հնչողություն ունեցող դեպքերի վերաբերյալ կարծիք չհայտնելու, ՔՊ կուսակցության օմբուդսմենը լինելու և ընդդիմադիրների իրավունքները չպաշտպանելու մեջ։
Նա բերեց մի քանի միջադեպերի օրինակներ, որոնց դեպքերում պատժվողներ չեն եղել, քանի որ ենթադրյալ կասկածյալները պետական պաշտոնյաներ են, իշխանության ներկայացուցիչներ։
«Շնչահեղձ նախադասություններով խոսեցիք նաև բանակում մահվան դեպքերի մասին, որ զբաղվել եք, բայց չհասկացվեց, ո՞րն է գնահատականը և ի՞նչ բացատրություն կա խաղաղ պայմաններում այսքան մահերի։ 2021 թվականի զինված ուժերում մահացել է 58 զինծառայող, 2022 թ-ին՝ 64, 2023 թ-ին՝ 83»,-ասաց Թագուհի Թովմասնաը՝ նշելով, որ ՄԻՊ-ը գնահատական չի տվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ ատելության խոսքո և սպառնալիք պարունակող բազմաթիվ արտահայտություններին։
Մանրամասն՝ տեսանյութում։