Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ սահմանների լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան դաշնակիցները:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական ներուժը չի կարող դիմակայել ադրբեջանա-թուրքական զինված ներուժին:
«Սահմանների լեգիտիմացումը, իհարկե, շատ լավ է, դա օրակարգային հարց է երկու պետությունների համար, պետք է ինչ-որ գծեր գծել։ Բայց այդ գծերի անվտանգությունը պետք է իրականացնի ինչ-որ որոշակի ուժ։ Այս իրավիճակում, ամենայն հավանականությամբ, դա Հայաստանի սահմանապահ պահապանների կորպուսն է և Հայաստանի զինված ուժերը։ Բայց եթե հիմա համեմատենք հայկական բանակն ու ադրբեջանական բանակը, այսինքն՝ համարեք թուրքականը, ապա, իհարկե, հայկականը շատ աններկայանալի և նույնիսկ թերի տեսք ունի»,- ասել է Մատվիյչուկը։
Նրա խոսքով՝ այսօր Փաշինյանը փորձում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային հարցերում, ինչպես ինքն է ասում՝ ի շահ հայ ժողովրդի։«Բայց հարց է, թե այդ դեպքում ով է ապահովելու Հայաստանի սուվերեն գծերի անվտանգությունը, եթե Հայաստանը չունի որոշակի ռազմական ներուժ։ Ուրեմն Փաշինյանը պարտավոր է լինելու ինչ-որ մեկից օգնություն խնդրել, որովհետև Հայաստանի և՛ տնտեսական, և՛ ռազմական ներուժն այսօր այնպիսին է, որ նա չի կարողանա դիմակայել ադրբեջանա-թուրքական զինված ներուժին։ Իրանը չի տա այդ օգնությունը, Իրանը կարող է միայն բարոյական աջակցություն ցուցաբերել, բայց իր ուժերը Հայաստանի տարածք հենց այնպես չի մտցնի։
Հետևաբար Հայաստանի համար միակ դաշնակիցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ)։ Բայց Փաշինյանը վախենում է գալ այնտեղ, որովհետև ղեկավարներն անհարմար հարցեր են տալու, պետք է ինչ-որ պատասխանատվություն ստանձնել։ Իսկ նա չի ուզում վերցնել այն, քանի որ արդեն շատ բան է խոստացել Արևմուտքին։ Բանն այն է, որ Ռուսաստանի օգնությունից, Ռուսաստանի ռազմական ներկայությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու րոշում է, — եզրափակել է Մատվիյչուկը։