կարևոր
5905 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 11:36
Քաղաքական

Սադիզմի ոգով տոգորված, «ժողովրդական» ոստիկանները մարդկանց ստորացնում են․ Արթուր Խաչատրյան

Աժ-ն քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ասաց․

«Անցյալ տարի կատարյալ ձախողում ենք արձանագրել, հպարտանալու ոչինչ չունենք։ Դուք քրեականացրեցիք հայհոյանքները, մի շարք քաղաքացիներ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել, մարդկանց ստորացրել են, օրինակ՝ պատգամավորի հետ միջադեպ ունեցած երիտասարդին, գտել ե՞ք այդ տղային ստորացնողներին, իհարկե, չեք գտել»,-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով նաև մարդկանց իրավունքների խախտման մի շարք փաստերի։ «Ոգևորության պահին մի պահ դադար տվեք, նայեք իրականությանը և վերագնահատեք՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն»։
Մանրամասն ՝տեսանյութում։