կարևոր
4069 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 15:57
Քաղաքական

Մոսկվան և Երևանը քննարկում են ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված իրավիճակը կարգավորելու շուրջ․ Զախարովա

Մոսկվան և Երևանը քննարկում են ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված իրավիճակը կարգավորելու շուրջ․ Զախարովա

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված: Այս հարցի շուրջ շփումները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։

«Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ երկու կողմերի խնդիրն Է կարգավորել բոլոր խնդրահարույց հարցերը և ի հայտ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքով։ Նա նշել է, որ հենց դրա վրա պետք է կենտրոնացած լինեն այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են նման շփումներին։

Ավելի վաղ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ գերատեսչությունը նոր առաջարկներ կանի ռուս գործընկերներին՝ բացառելու հակահայկական բովանդակությամբ հաղորդումները։