|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։
Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում մասնավորապես նշվել է. «ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ։