Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ ԱԺ-ն նաև պետք է ընտրի ԲԴԽ անդամ․ ՔՊ-ն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում անդրադարձավ Կարեն Թումանյանին՝ նշելով․ «Պարոն Թումանյան, նախ կխնդրեի վերադառնաք դահլիճ, որովհետև ելույթս Ձեր մասին է․․․ Պարոն Թումանյանը երեկ նեղսրտեց, որ զինվորական ծառայությունից ազատվելու մասին հարցն էր քննարկվում և ակնարկեց, որ որոշ չափով անձնական է․․․Պարո՛ն Թումանյան, այս դահլիճում նստած անձանցից յուրքանչյուրը չունի անձնական կյանք, մեր կյանքը հանրությանն է, մենք հանրային, հրապարակային մարդիկ ենք այնպես, ինչպես Դուք եք ցանկանում լինել։Դուք, ակնհայտորեն, խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ և, այս պայմաններում, չեք կարող վերահսկել դատավորների բարեվարքությունը»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։