կարևոր
4621 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 17:45
Քաղաքական

Գլխավոր խնդիրը Նիկոլից և նիկոլիզմից ազատվելն է․ օրակարգում Հայաստանի լինել-չլինելու հարցն է․ Մինասյան

«Եթե բոլոր հականիկոլները միասնական լինեին, հիմա վաղուց հեռացված կլիներ։ Հաճախ մտածում են, որ այն մյուս խումբը չգա իշխանության, ես անկեղծորեն ուզում եմ ուղերձ գնա իրենց, որ այս պահի դրությամբ մեր գլխավոր խնդիրը Նիկոլից և նիկոլիզմից ազատվելն ա։ Առնվազն իմ համար տեսանելի է, որ պետք է այն հարցերի շուրջ համաձայնության գալ, որ այս իշխանությունը պետք է հեռանա»,-ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Եկել է այն ժամանակը, երբ իմը, քոնը, նախկինը, տարբեր բոյը, բուսատը, խոսքը, դրանք բոլորը տասներորդական հարցեր են, արդեն դրված է օրակարգում Հայաստանի լինել-չլինելու հարցը»,– ասաց Արշվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում