կարևոր
2938 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-25 11:55
Քաղաքական

Ամեն ինչ անում են՝ զզվեք ու ետ վերադառնաք Ադրբեջան, որ Նիկոլն ու Ալիևն ասեն՝ ոչ մի էթնիկ զտում չի եղել․ Տիգրան Քոչարյանը՝ արցախցիներին

Ամեն ինչ անում են՝ զզվեք ու ետ վերադառնաք Ադրբեջան, որ Նիկոլն ու Ալիևն ասեն՝ ոչ մի էթնիկ զտում չի եղել․ Տիգրան Քոչարյանը՝ արցախցիներին

Մեդիափորձագետ, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«ՀՀ կառավարության նոր աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբերին 50 000 դրամ բաժանել, այն էլ ոչ բոլոր արցախցիներին, ոչ մի հումանիտար հիմք չունի:

Քանի որ շատ արցախցիներ սկսել են ջոկել, որ հենց ՀՀ կառավարությունն է սառեցրել իրենց աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, ու նաև հրաժարվում է հետագայում վճարել 4-րդ եռամսյակի համար, ապա ՀՀ կառավարությունը որոշել է, որպես շանտաժի գործիք (кнут и пряник), օգտագորել այս 50 000-ական գումարները:

Մարդկանց մեջ սերմանում են՝ «բողոքեք և ձեր ուզածը պահանջեք, դրանից էլ կկտրենք, ձեզ լավություն ենք անում, իսկ դուք անշնորհակալ եք», գաղափարները:

Իրականում, սիրելի Արցախցիներ, ձեզ լավություն են անում ձեր իսկ գրպանից, քանի որ բոլոր ձեզ հասանելիք գումարները նախատեսված են եղել 2023թ-ի ՀՀ բյուջեով:

Ավելին, Հայաստան են մտնում տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախատեսված են ձեր կարիքները հոգալու համար, բայց այդ կարիքները հոգում են անհատ անձինք, բարերաներ կամ մասնավոր ընկերություններ:

Քանի որ ուշ թե շուտ դուք բոլորդ հասկանալու եք, որ ձեր երկիրը ծախել են, ոչ թե նախկինները կամ ռուսները կամ դաշնակները, այլ ՀՀ ներկայիս վարչապետն ու իր արցախյան մանկլավիկները, ապա ձեզ պետք է

ա. Այնպես անել, որ դուք միշտ կախյալ վիճակում լինեք ՀՀ կառավարությւոնից,

բ. Ընթացքում զզվեք ու արտագաղթեք Հայաստանից,

գ. Ավելի շատ զզվեք ու ետ վերադառնաք Ադրբեջան, որպեսզի նիկոլն ու ալիևը ասեն՝ ոչ մի էթնիկ զտում չի եղել»: