|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով: Պատճառներից մեկը լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներն ու կարծրատիպերն են թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ:
Սա, ցավոք, հաճախ է դառնում լրագրողի իրավունքների ոտնահարման, նրա մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, անգամ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառ։ Այս աշխատանքը երաշխավորելու առաջնային պարտավորությունը պետությանն է»։