Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկարում պատկերացված հաստավիզը կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական հենարանը հենց սա է։ Ճանաչեք, որ առաջիկա դատավարությունների ժամանակ մասնակցեք հանրային պարսավանքին։ Գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Հայկազ Ջոմարդյանը 39 տարեկան է՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղից։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ այս գյուղն ուղիղ թշնամու թիրախի տակ է և Նիկոլ-Ալիև գաղտնի պայմանավորվածությամբ հանձնման ենթակա Սևանա լճի արևելյան ափի 10 գյուղերից մեկն է։
Եթե լինի լայնամասշտաբ հարձակում, հենց Ջիլ գյուղն է առաջին թիրախը, որտեղով թշնամին կփորձի ճեղքել մեր պաշտպանությունն ու մտնել Սևան։
Ու մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ իմ ընկերներին ու նվիրյալ հայերին է ծեծում, բռնության ենթարկում, զոհվածների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալիս, հայհոյում հայրենիքի համար պայքարողներին՝ այդկերպ հավատարիմ շան նման պահելով Նիկոլի ավազակախմբին, ես ընկերներիս հետ ուժեղացնում եմ նաև Ջիլ գյուղի դիրքերը, որ Հայկազի նման արարածի ազգականներն ու ընտանիքը ապահով լինեն։
Սա, իհարկե, չի հասկանա, թե ես ինչ եմ ասում, որովհետև սրանք առաջնորդվում են «կռվող շան» սկզբունքով՝ հավատալով, թե լավ շներին տերեր անպայման կգտնվեն։ Բայց սրանք մոռանում են, որ լավ շներից ավելի լավ շներ էլ են լինում, որոնք անպայման վերջում գզելով խեղդում են իրենց մրցակիցներին, որ դառնան շատ ավելի լավ շուն իրենց տերերի համար։ Իսկ տերերը երբեմնի «լավ շներին» լավագույն դեպքում գցում են փոսը և հող լցնում վրան, վատագույն դեպքում՝ դարձնում կեր բորենիների համար։
Տեսնես Վազգեն պապը գիտե՞ր, թե ինչ է աճեցրել իր դուստրը»։