Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն հարցում է իրականացրել 1100 մարդու շրջանում:
Հարցին, թե ինչպես են գնահատում ԽՍՀՄ-ի փլուզումը՝ 25.7 տոկոսը պատասխանել է, որ դրական են գնահատում, և որ Հայաստանը կարողացել է թեւակոխել զարգացման նոր փուլ, 8.3 տոկոսը նշել է՝ ավելի շուտ դրական, քանի որ դա Հայաստանի համար լճացումից ելք էր։ 27.9 տոկոսը չեզոք է գնահատել, 10 տոկոսը՝ բացասական, իսկ 24,9 տոկոսը կարծում է, որ դա ողբերգություն էր և սխալ։ Այսինքն՝, մոտ 35 տոկոսը բացասական է գնահատել ԽՍՀՄ-ի փլուզումը։
Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր պատմական անցյալ ունենալը 25.5 տոկոսը միանշանակ դրական գործոն է գնահատել, 29,9 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական գործոն է, 15.5 տոկոսը համարել է բացասական, իսկ 20 տոկոսն այն գնահատել է միանշանակ բացասական գործոն։