կարևոր
4885 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 23:05
Հասարակություն

Ինչքան ասեն՝ երազանքն ու իղձը սուտ են, էնքան իմացեք, որ ճիշտ են. Բագրատ Սրբազան

Ինչքան ասեն՝ երազանքն ու իղձը սուտ են, էնքան իմացեք, որ ճիշտ են. Բագրատ Սրբազան

Մեր իղձերն ավելին են, քան մեր կյանքը, Տավուշում պայքարի մասնակիցներին դիմելով՝ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Երբե՛ք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից՝ ինչքան էլ ասեն՝ «պատմական», «իրական»։   

Ինչքան  ասեն՝ երազանքն ու իղձը սուտ են, էնքան իմացեք, որ ճիշտ են։

Ոչ ոք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից չհրաժարվի, որովհետև մեր կյանքից ավելի են»,- շեշտել է Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան իշխանությունների կողմից առաջ քաշված «պատմական» ու «իրական» Հայաստանի հորինված թեզի և պատմական հայրենիքի վերականգնման երազանքի և իղձի ժխտմանն ուղղված քաղաքականության։