կարևոր
10900 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 09:08
Իրավական

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից

Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։ Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան

Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան»։