|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքները և Տավուշի բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթացի մեկնարկի հետ՝ կցված փաստաթղթերը, այդ թվում՝ սեփականության վկայականները ստուգելու համար: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ պատասխանը ստանալուց հետո կքննարկվի քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը։
Վարդապետյանը պարզաբանեց, թե ինչու են փաստաթղթերը ուղարկել ԱԱԾ. գլխավոր պատճառն այն է, որ ներկայացված է եղել ընդամենը մեկ փաստաթուղթ, ընդ որում՝ ոչ բնօրինակը։
Հիշեցնենք` ապրիլի 25–ին մի խումբ իրավաբանների կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նախաձեռնողները Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նավասարդյանն են։