|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կրի համապատասխան պարտավորություններ։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով` չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին` անդամակցության հետ կապված որևէ նոր քայլեր գործընկեր երկրները չեն ձեռնարկել:
Պարտավորությունների թվում նա հիշեցրել է1992թ.–ի հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ու 2002թ.–ի կանոնադրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթերով Հայաստանի նախատեսված պարտավորությունները:
«Մենք համոզված ենք, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ–ը մնալու է արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում և նրա անդամ պետություններում անվտանգության ապահովման համար»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ընթացիկ տարում դաշնակիցների հետ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները արտաքին քաղաքականության համակարգման, պաշտպանական ներուժի, անվտանգության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում:
«Մենք նախկինի պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական ուղղությունը, այդ թվում՝ կազմակերպության հետագա աշխատանքի համատեքստում»,-նշել է Զախարովան: