|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բացել ճանապարհը, որը փակ էր երկու շաբաթ: Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին գյուղի բնակիչները:
Հիշեցնենք, որ երեկ` վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Դեպքից ժամեր անց բերման եթարկվածներն ազատ էին արձակվել:
ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին: