|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին հայտնում են տեղում աշխատող լրագրողները:
Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։
Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։
Հիշեցնենք, որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։