կարևոր
4183 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 13:33
Քաղաքական

Այսօրվա սահմանագծման համար հետագայում ձեր արմունկներն եք կրծելու․ Օհանյանը՝ իշխանությանը

«Եթե 2021 թվականի նոյեմբերին մենք կազմակերպեինք արտահերթ լսումներ սահմանագծմանն ու սահմանազատմանն օրինական ընթացք տալու վերաբերյալ, եթե այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից, միակողմանի օկուպացիոն գործողություների արդյունքում, սահմանագծում չիրականանցվեր, այսօր չէինք կանգնի այս ամենի առջև, երբ նույն Ադրբեջանն առանց սահմանազատման սահմանագծում է իրականացնում՝ արդեն մեր իսկ ուժերով, ՀՀ ղեկավարի համաձայնությամբ։

Խախտվում են և՛ սահմանագծման, և՛ սահմանազատման ընթացակարգերը, հերթականությունը, խախտվում են նաև այն սկզբունքները, որոնք արտահայտված են միջազգային նորմերի համաձայն ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում, սկզբունքներ, որոնք անհրաժեշտություն են։ Եթե այսօր այս հերթականությամբ, այս իրականությամբ դուք իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև խորհրդային միության ժամանակ  այն սահմանները, որոնք որ ձևավորվել են, իրատեսական չեն և չեն համապատասխանում  աշխարհագրական  բնական արգելքներին և եթե աշխարհագրական բնական արգելքների վրա չհիմնվելով չիրականացնեք այդ սահմանագծումը, ապամ հետագայում այն հիմք է հանդիսանալու լարումների, հակառակորդի կողմից ագրեսիայի, այն դեպքում երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր ԶՈւ-երին, սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային»,-Աժ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նաև տարակուսանք հայտնեց, թե երկրի ղեկավարը ո՞նց կարող է ասել՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք։

Մանրամասն՝ տեսանյութում։