Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Աժ-ն քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ՝ Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ-ական պատգամավորներին և նշեց, որ հնարավոր չէ հիշել մի երկիր, որի իշխանությունը հայտարարի, թե իր մոտ քաղբանտարկյալ կա։
Հիշեցնելով, որ ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է Տավուշում էմոցիոնալ բարձր ֆոնի մասին և անդրադառնալով ԵԿՄ մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպին, որը կանխած և կալանավորված երիտասարդը պատերազմի մասնակից է և դրա արդյունքում էմոցիոնալ խնդիրներ ունի, ասաց, «Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, և հոգեբանական աջակցություն մատուցի հատկապես այն մարդկանց, որոնք 18 տարեկանում զորակոչվել են և անմիջապես մտել են մարտական գործողությունների, իր պարտականությունը թողած՝ մեղադրանքներ է ներկայացնում երիտասարդին, որը կատարել է, նույնիսկ, ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց այդ մեքենան վրաերթի ենթարկի։ Սա՞ է մեծամասնության կողմից հիմնավորված իրավաչափ կալանավորման դեպքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։