կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 21:10
Քաղաքական

ՕԵԿ-ն ընդդիմադիր է միայն աշխատանքային ժամերին

ՕԵԿ-ն ընդդիմադիր է միայն աշխատանքային ժամերին

Պարզվում է՝ Հայաստանում կա ընդդիմադիր կուսակցության նոր տիպ: Ըստ այդ կենսաբանական նոր տիպի` կուսակցությունն ընդդիմադիր է բացառապես աշխատանքային օրերին, Ազգային ժողովի նիստերի հայտարարությունների, հարց ու պատասխանի ժամանակ, երբ ռադիոլսողներն ու տեսախցիկները ֆիքսված են սույն ընդդիմադիրների վրա: Իսկ, օրինակ, ԱԺ նիստերի ընդմիջումներին ու ոչ աշխատանքային օրերին իրենց խիստ արմատական հռչակած ընդդիմադիր կուսակցության անդամները դառնում են իշխանության անբաժան մասնիկ:

 

Մասնավորապես, կենսաբանական այդ տիպին է պատկանում ՕԵԿ-ը: Ու մինչ այս կուսակցության լրատվամիջոցները փորձում են ՕԵԿ-ից ընդդիմադիրի կերպար ստանալ, թե որքան սկզբունքային են, հատկապես վարչապետին անարգանքի սյանը գամելու անսասան վճռականության ու «դուխի» առումով, ՕԵԿ-ական կարկառուն դեմքերը նիստի ընդմիջումներին մոռանում են, որ արդեն ընդդիմադիր են ու հերթ են կանգնում Հովիկ Աբրահամյանին տեսնելու և իրենց «անձնակենսական» հարցերը լուծելու համար:

 

Երեքշաբթի օրն, օրինակ, երբ նախորդ կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ խորհրդարանում էր Հովիկ Աբրահամյանը, շատերի, այդ թվում մեր աչքից չվրիպեց, որ սահմանված ծրագրով իրենց բաժին ընդդիմադիր ելույթն ունենալուց հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խրոխտ քայլերով բարձրացավ Գալուստ Սահակյանի սենյակ, որտեղ իրեն հարց ունեցողներին հերթով ընդունում էր Հովիկ Աբրահամյանը, և հերթի մեջ սպասում էր իր բախտին նաև Բիշարյանը:

 

Ըստ տեղեկությունների` վարչապետն ընդունել է «արմատական ընդդիմադիր» տիկնոջը: Իսկ այն մասին, թե ինչ է խնդրել ընդդիմադիր Բիշարյանը իշխանության կարկառուն դեմքից տետ-ա-տետ հանդիպման ժամանակ, կողմերը համեստորեն լռում են: