կարևոր
3751 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-15 15:44
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4- 6, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝  -1 +2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -10 ցերեկը՝ -1 +2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+ 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8 -13,  ցերեկը՝ -2 +3,

Լոռիում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +4 +8,

Տավուշում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +6 + 10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8 -12, ցերեկը` -1 +2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +1 +4,

Արարատում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ + 4 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +4 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -1 +2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 +6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 +1,  ցերեկը՝ 10+ 13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +3 +7,

Արցախում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +7+ 10։