Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հացի փուռերի հերթերի թեթեւացման գործուն առաջարկ, խորհուրդ, մտահղացում, ոնց կուզեք ընդունեք՝ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan, Արցախի կառավարություն / Artsakh Government Գուրգեն Ներսիսյան / Gurgen Nersisyan և հացի փուռերի տնօրեններ.
Քաղաքում գործող բոլոր հացի փուռերի մոտ 100-200 հոգանոց հերթեր են օրվա գրեթե բոլոր ժամերին, սրա պատճառներն են նախ լույսի անջատումների ժամանակ հաց չթխելը, եւ ամենակարևոր պատճառը՝ վառելիքի բացակայության պատճառով հացի խանութներ չմատակարարելը, այտինքն միայն փուռից սպասարկումը։
Հիմա առաջարկս.
Նախ փուռերի աշխատանքը երկու հերթափոխով կազմակերպել, որպեսզի անհրաժեշտ քանակ հնարավոր լինի ապահովել եւ երկրորդ ամենակարեւոր առաջարկը գիշերվա թխած հացը մատակարարեք հացի փուռերին մոտակա 5-25 քայլ հեռավորությամբ գտնվող խանութներին, դրանով յուրաքանչյուր թաղամասում ապահովելով մեկ սպասարկման կետի փոխարեն առնվազն 5-7 սպասարկման կետ, հետևաբար նաեւ հերթերի թեթևացում…
Օրինակ՝ կրթության նախարարության դիմացի հացի փուռին հարող 5-20 քայլ հեռավորությամբ են հենց կից Ռուզաննայի, Զեթ, Կապիտալ, Օկեան, Գուրման եւ 1-ին դպրոցի դիմացի երկու մթերային խանութները, այսինքն 7 սպասարկման կետ։ Մայակի հացի փուռի հարակից դիմացի խանութ, 5-20 քայլի վրա Մարիմարկետ, Արոյի բանջարեղենի, Արեւի եւ եւս 2 մթերային խանութ, այսինքն 5 սպասարկման կետ… Ու տի վստահում բոլոր հացի փուռերի մոտ խանութներ կան առնվազն 5-7 հատ։ Միայն անհրաժեշտ է պայմանավորվել կա՛մ խանութի տերերը, կա՛մ հացի փուռի առաքիչները ոտքով 5-20 քայլ քայլելով հացը հասցնեն համապատասխան խանութներ՝ դե հաստատ էս հեռավորության համար ո՛չ վառելիքա պետք, ո՛չ էլ վեններնենա կոտրելու, բայց սպասարկման կետերը առնվազն 5-7-ապատկվելուվա, հերթերն էլ թեթևանալու կամ վերանալու։
Հ.Գ եւ այսպես երբեք աշխատանքի կազմակերպում կամ բնույթ քննադատումչում առանց այլընտրանքային առաջարկի։ Ձեզ երկնքից իջացի տեղ տիրած մարդկանց գործուն առաջարկները պիտակավորումըք, որպես խանգարող, խառնակիչ, նիկոլաօրինակով սեւերի իւ սպիտակների բաժանում, հասարակությունը պառակտում։ Հիմա ես էլ ասում միշտ ելք կա ուղղակի լավ կացմակերպող ու ելք փնտրողա պետք։
#պոպուլիզմի_հանճարները
Լրացում օգտատիրոջ մեկնաբանությունից, այս օրինակով նաեւ ձվի եւ հետագայում առաջացող այլ ապրանքների հերթերի համար են կիրառելի:
Էռնա Ջավադյան
ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար