|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, «այսինքն` ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի»:
Ըստ Մարգարյանի` «Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, և կկայացվի համապատասխան որոշում:
Նիստից հետո` ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: