|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ամառային հանգիստը նախընտրական աշխատանքներին են ծառայեցնում «Օրինաց երկիր» կուսակցությունում: Վերջին շրջանում ավելի հաճախ են հրավիրում ժողովներ, որոնց ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տալիս մասնավորապես պատգամավորներին ու նախարարներին, որ ամեն ինչ անեն մարզային գրասենյակները համալրելու համար:
Մեր տեղեկություններով՝ արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը: Այն, բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հաջորդը Հեղինե Բիշարյանն է, ապա՝ Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Մարգարյանը, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Հնարավոր է ցուցակում ընդգրկվի նաև «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։