|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար հիմա արդեն «հետաքրքրական է հնչում» Yerkir.am-ի այն հարցը, թե ընդդիմադիր դաշտո՞ւմ է ավելի հաճելի աշխատել, թե՞ իշխանամետ:
Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը ընդդիմադիր դաշտում աշխատելու մեծ փորձ ունի, և այդտեղ որևէ խնդիր չի տեսնում:
«Բնականաբար, ընդդիմադիր դաշտում կաշկանդված չենք տարբեր օրենքների հարցում: Ընդդիմադիր դաշտում բազմաթիվ նախագծերի շուրջ լինում են շատ քննարկումներ, որոնց շեշտադրումներն ավելի սուր կլինեն, և ՕԵԿ-ի մոտեցումները ավելի բաց կլինեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նրա համոզմամբ` ընդդիմադիր դաշտը լայն հնարավորություններ է տալիս` շատ ավելի լավ և սուր շեշտադրումներով աշխատելու: